Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխությունը
Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը: Վարազդատ Հարոյանը ստացավ երրորդ տեղի համար մրցանակը, Տիգրան Բարսեղյանը՝ երկրորդ, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Հենրիխ Մխիթարյանը: Միջոցառումից հետո ֆուտբոլիստները պատասխանել են լրագրողների հարցերին, որոնք ներկայացնում ենք տեսանյութով: sport.times.am