Իրանը հայտարարում է տանկերի զանգվածային արտադրություն սկսելու մասին
![Իրանը հայտարարում է տանկերի զանգվածային արտադրություն սկսելու մասին](https://gdb.rferl.org/5D46C407-F3E8-4C03-A09D-74AFC28AB5D5_cx0_cy2_cw0_w800_h450.jpg)
Իրանը ցուցադրել է տեղական արտադրության տանկ և հայտարարել է զանգվածային արտադրություն սկսելու մասին, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանն այսօր հայտարարել է, որ «Քարրար» կոչվող տանկը կարող է հրթիռներ կրակել և դրանք ճշգրտորեն կառավարել: Նրա պնդմամբ, տանկը կարող է մրցակցել աշխարհի ամենաառաջատար տանկերի հետ «հզորությամբ, ճշգրտությամբ և շարժունակությամբ»: