ԱԺ հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին
![ԱԺ հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին](https://gdb.rferl.org/A84F1980-1C4D-4387-8DD4-F6627E3336C8_cx0_cy5_cw0_w800_h450.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ՝ 1.Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին: 2.Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ըստ նախագահի կայքէջի, նշված է Սարգսյանի հրամանագրում: