Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀԲԸՄ 110-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը
![Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀԲԸՄ 110-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը](http://gdb.rferl.org/A355B89D-2BA5-41B2-9D3B-5D56FE981F9D_w800_h450.jpg)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի առիթով նախատեսված միջոցառումների շրջանակում անցկացված հոբելյանական պարային երաժշտական ներկայացմանը՝ Մայր Աթոռ Ս.Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Նորքի Հայորդյաց տան ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կատարմամբ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: