Վիտալի Բալասանյանը՝ ԼՂ Անվտանգության խորհրդի քարտուղար
![Վիտալի Բալասանյանը՝ ԼՂ Անվտանգության խորհրդի քարտուղար](http://gdb.rferl.org/77A5668C-5769-4110-808B-6900DFA003DD_w800_h450.jpg)
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է Սահակյանի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: