ՀՕՊ զորքերի մարտավարական զորավարժություն Լեռնային Ղարաբաղում
![ՀՕՊ զորքերի մարտավարական զորավարժություն Լեռնային Ղարաբաղում](http://gdb.rferl.org/33E4CCE7-538F-40AD-8734-FF5F98833F0B_cx0_cy4_cw0_w800_h450.jpg)
Լեռնային Ղարաբաղի օդային սահմանի անվտանգության ապահովման նպատակով Պաշտպանության բանակում մշտապես իրականացվում են հակաօդային պաշտպանության զորքերի մարտունակության ու մասնագիտական ունակությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 26-ից ՊԲ ռադիոտեխնիկական գումարտակներից մեկում մեկնարկել է մարտավարական զորավարժություն, որը ղեկավարում է բանակի ՀՕՊ պետը:
Զորավարժությունը նպատակ է հետապնդում կատարելագործել հրամանատարների և շտաբների աշխատանքների ներդաշնակումը, ինչպես նաև անձնակազմի մոտ ձևավորել բարձր բարոյակամային հատկանիշներ, ասված է հաղորդագրությունում: