Արևմուտքը դատապարտում է Ուկրաինայում ռուսամետ հեռուստաընկերության վրա հարձակումը
![Արևմուտքը դատապարտում է Ուկրաինայում ռուսամետ հեռուստաընկերության վրա հարձակումը](http://gdb.rferl.org/449B8B07-5D78-46E3-B734-D9D4D10F92AE_w800_h450.jpg)
Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները դատապարտել են Ուկրաինայի ռուսամետ «Ինտեր» հեռուստաընկերության վրա հրկիզմամբ հարձակումը:
«Անընդունելի է ցանկացած ֆիզիկական հարձակում մեդիայի վրա» ,- հայտարարել է Կիևում Միացյալ Նահանգների դեսպանը՝ հավելելով, որ աջակցում են գործի հետաքննությանը և հետևելու են հաջորդող գործողություններին:
Կատարվածի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչը:
Հրկիզման կասկածանքով, ըստ ուկրաինական իշխանությունների, ձերբակալվել է 6 անձ: