Թուրքիայում ՆԳ նոր նախարար է նշանակվել
![Թուրքիայում ՆԳ նոր նախարար է նշանակվել](http://gdb.rferl.org/6FA27A1C-D444-4018-A67D-106312695BB2_w800_h450.jpg)
Էֆքան Ալան հրաժարական է տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնից, որում նրան կփոխարինի Սուլեյման Սոյլուն: Վերջինս մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը:
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 47-ամյա Սոյլուին ՆԳ նախարար նշանակելու մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:
Աշխատանքի և սոցիալական ապահովության նոր նախարար է նշանակվել Մեհմեթ Մուեզինօղլուն: