Բաքվում նախատեսվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը
![Բաքվում նախատեսվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը](http://gdb.rferl.org/B01C3D94-2940-46E7-8C95-B3B9922134BA_cx0_cy5_cw91_w800_h450.jpg)
Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ՝ Էլմար Մամեդյարովի, Սերգեյ Լավրովի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը Բաքվում։
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիմքեթ Հաջիևին, նշում է, որ դիվանագիտական ուղիներով այժմ հստակեցվում է հանդիպման օրը։
Հաջիևը նշել է, որ եռակողմ հանդիպման շրջանակներում քննարկվելու են երկկողմ և եռակողմ համագործակցության նախագծեր, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին ու փոխադարձ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։