Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց
![Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց](http://gdb.rferl.org/E290CE5C-4393-473A-840F-0C7077D95921_w800_h450.jpg)
ԼՂ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:
ԼՂ ՊՆ հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: