Պուտին. Սիրիայի պատերազմի ավարտը հնարավոր է, իսկ քաղաքական կարգավորումը փոխզիջումներ է պահանջում
![Պուտին. Սիրիայի պատերազմի ավարտը հնարավոր է, իսկ քաղաքական կարգավորումը փոխզիջումներ է պահանջում](https://gdb.rferl.org/F17BB0DA-9025-427A-B4A6-A9F1D708281A_w800_h450.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ Սիրիայիքաղաքացիական պատերազմի ավարտի «իրական շանս» կա, սակայն քաղաքական կարգավորումը կարիք ունի բոլոր կողմերի, ներառյալ Սիրիայի իշխանությունների փոխզիջումների:
Պուտինն այս հայտարարությունը արել է Սոչիում, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:
Եռակողմ հանդիպման ուշադրության կենտրոնում Սիրիան է: ՆախօրեինՊուտինն անակնկալ հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: