Աստղագուշակը ներկայացրել է 2016 թվականի Զոդիակի նշանների հորոսկոպը
Աստղագուշակ և էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրել է 2016 թվականի Զոդիակի նշանների հորոսկոպը:
Ինչպես պատմել է աստղագուշակը դեկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում, գալիք 2016 թվականին առավել հաջողակ կլինեն «կրակի» նշանները` Խոյը, Առյուծը և Աղեղնավորը: Խոյերի համար տարին կլինի բավականին հետաքրքիր և հուզումնալից: Այս համաստեղության տակ ծնվածներին սպասում են մեծ փոփոխություններ և ճակատագրական իրադարձություններ, պետք է զգուշանալ սուր քննադատությունից: Ցուլի համաստեղության տակ ծնվածներին սպասում են մեծ դժվարություններ, որոնց հաղթահարումը նրանց թույլ կտա բացահայտել իրենց անհատականության նոր կողմերը: Երկվորյակների համաստեղության տակ ծնվածներին սպասում են հաջողություններ և հաղթանակներ, ի հայտ կգա վերջին 4-5 տարում կուտակված խնդիրները լուծելու հնարավարություն: Խեցգետնի համաստեղության տակ ծնվածների համար 2016 թվականը կլինի գաղտնիքների բացահայտման տարի, իսկ Առյուծի համաստեղության տակ ծնվածների համար` դինամիկ հաջողության և հաղթանակների տարի: 2016 թվականը հաջող կլինի նաև Կույսի համաստեղության տակ ծնվածների համար, որոնց սպասում են ճակատագրական փոփոխություններ: Կշեռքի համաստեղության տակ ծնվածները կհանդիպեն դժվարությունների, որոնց լուծումը հնարավոր կլինի իրավիճակի անաչառ վերլուծության միջոցով: Իսկ ահա Կարիճի համաստեղության տակ ծնվածների համար տարին կլինի բարեհաջող` հոգևոր զարգացման առումով: Սիրառատ տարի է սպասում Աղեղնավորի համաստեղության տակ ծնվածներին, խնդիրները լուծելու և ընտանիք ստեղծելու առումով հաջող տարի է սպասում Այծեղջյուրի համաստեղության տակ ծնվածներին: Ջրհոսի համաստեղության տակ ծնվածների համար 2016 թիվը կդառնա կարծրատպերը կոտրելու տարի, իսկ ահա Ձկան համաստեղության տակ ծնմվածներին սպասում են հաջողություն ւ բուռև հույզեր:
Գալիք տարին առաջին պլան կմղի այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը, հատկապես` հունիսի 2-ից մինչև օգոստոսի 2-ը: Հայաստանը կբախվի լարվածության սահմանին, սակայն դա ռազմական գործողությունների առիթ չի դառնա:
Հավելենք, որ Արևելյան օրացույցի համաձայն, Կարմիր կապիկի տարին սկսվում է 2016 թվականի փետրվարի 8-ին: