Beeline-ը Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպեց հատուկ դասընթաց և էքսկուրսիա Կապի թանգարան
Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներն այսօր այցելեցին Beeline Կապի թանգարան և Beeline համալսարան:
Ընկերությունն աշակերտների համար կազմակերպեց բիզնես-դասընթաց «Աշխատանք մեծ ընկերությունում Beeline-ի օրինակով» թեմայով:
Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ողջունել է ընկերություն այցելած երիտասարդ հյուրերին և ասել. «Գիտակցելով ձեր մասնագիտական զարգացմանը նպաստելու նման բացառիկ հնարավորությունը` Beeline-ը հատուկ կարևորություն է տալիս նմանատիպ միջոցառումներին: Այսօր դուք գործնականում ծանոթացաք հեռահաղորդակցության առաջատար օպերատորի աշխատանքին և բացահայտեցիք նրա աշխատանքի հետ կապված բազմաթիվ առանձնահատկություններ։ Վստահ եմ, որ ձեռք բերած հմտությունները կհանդիսանան Beeline–ի ևս մեկ ներդրում ձեր հետագա մասնագիտական կարիերայի ընթացքում»։
Beeline Կապի թանգարանում աշակերտները ծանոթացան Հայաստանում կապի զարգացման պատմությանը, մեր երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպես նաև հայ կապավորների կյանքի հետաքրքիր էջերին։
Նշենք, որ Beeline Կապի թանգարանը բաց է իր այցելուների համար ամեն երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-16:00: Մուտքն ազատ է: Ամեն ուրբաթ` ժամը 10:00-12:00 և 12:00-14:00, թանգարանում կազմակերպվում են էքսկուրսիաներ էքսկուրսավարների ուղեկցությամբ: Էքսկուրսիաներին մասնակցելու համար պետք է մոտենալ Կապի թանգարան Ազատության 24\1 հասցեով: