Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կարող են երկարաձգվել
Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման աշխատանքներին
p
bԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման աշխատանքներին։
/p
p
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։
/p
p
Միաժամանակ Ավինյանն անդրադարձել է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացին։nbsp;
/p
p
«Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»:nbsp;
/p
p
Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով. «Որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»,-nbsp;ասել է նա։nbsp;
/p
p
Սուրեն Գրիգորյանն իր հերթին նշել է, որ արդեն պատրաստել են նախագիծը։
/p