Տիգրան Խաչատրյանն ու Ֆրանսուազ Ժակոբը կարևորել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրումը, երկարաժամկետ կայուն կենսապայմաններ ապահովելուն ուղղված աշխատանքները
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող, ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆրանսուազ Ժակոբին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ վերջիններիս համար երկարաժամկետ կայուն կենսապայմաններ ապահովելուն ուղղված աշխատանքների շարունակականությունը: Այս