«Պատերազմ լինելո՞ւ է, թե՞ ոչ». Վահագն Մելիքյանը հրապարակեց դիվանագետների պատրաստած փաստաթուղթը
Հռչակագիրը ենթադրում է միմյանց նկատմամբ տարածքային հավակնություն չներկայացնելու պահանջներ: Հռչակագրին կցված չէ որեւէ քարտեզ: ՀՀ-ի եւ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջեւ սահմանների որոշման վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը երկու օրինական գործընթաց, առաջինը՝ 1928-29թթ երկու հանրապետությունների ԳԽ որոշումներով վավերացված քարտեզն է, երկրորդը՝ 1984-87 թթ հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումները: