Հովիկ Մուսաելյան․ «Ընկերություններին պարգեւատրում են որպես բարեխիղճ հարկատու, ծափահարում, հետո հերթական հարկային ստուգումներն են լինում»
ԱԺ-ում ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն ասաց, որ Վրաստանը զրո ինդուստրիայից հիմա ՏՏ կամ ԲՏԱ ոլորտը դարձրել է վիթխարի ինդուստրիայի, Վրաստանը ընդօրինակել է Թուրքիայից, որտեղ հաջողությամբ գործում են Մայքրոսոֆթն ու Օրակլը եւ վերազգային շատ այլ կազմակերպություններ