Իրանում ռազմակայանների վրա հարձակման փորձի կասկածանքով 40 մարդ է ձերբակալվել
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալվածները «ահաբեկչական խմբավորման» անդամներ են, թեպետ չի նշվում խմբավորման անունը:
Վկայակոչելով ներքին գործերի նախարարին՝ գործակալությունը հաղորդում է, որ կասկածյալները հատուկ թունել էին կառուցել, որտեղից էլ պետք է հարձակում գործեին:
Այս ամիս ավելի վաղ Պակիստանի հետ սահմանին 4 իրանցի սահմանապահ է սպանվել: