Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել
Փաստաբանի փոխանցմամբ՝ այսօր ժամը 18-ին Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար։
Հուլիսի 19-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Կարո Եղնուկյանի և նրա կնոջ մոր բնակարաններում, երկու մեքենաներում, ավտոտնակում, որից հետո Եղնուկյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել։