Գիմնազիադայում Հայաստանի հավաքականը նվաճել է 15 մեդալ
Դպրոցականների համաշխարհային ստուգատեսում Հայաստանի պատվիրակությունը կազմված է եղել 38 մասնակցից, որոնք հանդես են եկել 9 մարզաձեւում:
Մարզիկները նվաճել են 5 ոսկե, 2 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ` թիմային հաշվարկով զբաղեցնելով 10–րդ հորիզոնականը:
Այս տարի Գիմնազիադային մասնակցել է 30 երկրի շուրջ 2500 դպրոցական: