Նիկոլ Փաշինյանը երեկոյան կլինի Խորենացի փողոցում
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ չնայած հուլիսի 20-ին եւ 21-ին արված իր հայտարարություններին, այսօր երեկոյան 20:00-ին ելույթ կունենա Խորենացի փողոցում հավաքված մարդկանց առջեւ:
Նա նշել է, որ իր որոշումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիների հետ երկխոսություն վարելու, նրանց գաղափարներ ու լուծումներ առաջարկելու անհրաժեշտությամբ:
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է, որ երեկոյան կանդրադառնա նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթին: