Հայ ազատ ոճայինները պատանեկան ԵԱ-ի թիմային պայքարում 3-րդ են
Արշակ Հայրապետյանի սաներին հաջողվել է նվաճել 6 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե ու 2 բրոնզե:
ԵԱ-ի ոսկե մեդալակիր է դարձել Արման Անդրիասյանը (63 կգ), պատվոհարթակի 2-րդ աստիճանին են կանգնել Ռազմիկ Պապիկյանը (46 կգ), Արսեն Հարությունյանը (54 կգ) եւ Վազգեն Թեւանյանը (58 կգ):
Բրոնզե մեդալներ էլ նվաճել են Առաքել Մովսիսյանն (42 կգ) ու Մհեր Մարկոսյանը (85 կգ):
Հայ հունահռոմեականները ելույթ են ունենալու հուլիսի 23-24-ին: