Հակառակորդը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է 19 անգամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 320 կրակոց», - նշվում է հաղորդագրության մեջ:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: -0-