Հայաստանը ԱԲ-ի տեխնոլոգիաների թափանցիկ զարգացման կողմնակից է
Հայաստանը արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների բաց եւ թափանցիկ զարգացման կողմնակից է եւ աջակցում է ԵԱՏՄ շրջանակներում ԱԲ-ի պատասխանատու զարգացման մասին համատեղ հայտարարության պատրաստման նախաձեռնությանը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ղազախստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Սեփական թվային հարթակների եւ արհեստական բանականության ալգորիթմների զարգացումը թույլ կտա նվազագույնի հասցնել արտաքին ռիսկերը եւ հուսալի հիմք ստեղծել մեր երկրների զարգացման մրցունակ բարձր տեխնոլոգիական մոդելի համար»,- ասել է Մհեր Գրիգորյանը։
Նա նշել է, որ արհեստական բանականությունը ներթափանցում է տնտեսության բոլոր ոլորտներ՝ տրանսֆորմացիայի ենթարկելով ոչ միայն արտադրության մեթոդները, այլեւ պետությունների, բիզնեսի եւ հասարակության փոխգործակցության սկզբունքները։
«Այս տեխնոլոգիաների ներդրումն ուղղակիորեն բարձրացնում է արտադրողականությունը, օպտիմալացնում է լոգիստիկան եւ նվազեցնում ծախսերը՝ դրանով իսկ ամրապնդելով ԵԱՏՄ անդամ պետությունների տեխնոլոգիական ինքնիշխանությունը»,- հավելել է Գրիգորյանը։