Նեթանյահուն Իրանի ժողովրդին կոչ է արել դուրս գալ փողոց
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ «Բասիջ» աշխարհազորը ծանր կորուստներ են կրել», - նշել է Նեթանյահուն՝ հանդես գալով պատերազմի սկզբից ի վեր առաջին մամուլի ասուլիսում։
Նա ասել է, որ գրեթե ամենօրյա կապի մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եւ նրանց նպատակն է թույլ չտալ Իրանին տարհանել միջուկային եւ հրթիռային ծրագրերի օբյեկտները ստորգետնյա տարածքներ։
«Իսրայելը կարող է պայմաններ ստեղծել վարչակարգի փոփոխության համար, սակայն Իրանի ժողովուրդը պետք է դուրս գա փողոց», - հայտարարել է Նեթանյահուն։