Добавить новость
Новости по-русски





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Տիգրան Համասյանը՝ նոր ալբոմի, երեխաների ու պատերազմի, հնի մեջ նորը գտնելու մասին

«Rearrange» փոդքասթի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մեդիամաքսը ներկայացնում է Նարեկ Ամիրխանյանի եւ նրա հյուրերի զրույցների տեքստային տարբերակը՝ առանձնացնելով առավել հետաքրքրիր դրվագները:
 
«Rearrange»-ում դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը խոսել է իր նոր՝ «Մանիֆեստ» ալբոմի, պատերազմի եւ երաժշտության մասին: 

«Նոր ալբոմը՝ մանիֆեստ, թե ով եմ ես՝ որպես ստեղծագործող» 

Նոր ալբոմի երաժշտությունը նման է ռետրոսպեկտիվի, որը ներկայացնում է այն, ինչ արել եմ այս 20 տարվա ընթացքում, ինչ կամ: Ստեղծագործություններն իրարից շատ տարբեր են՝ պրոգրեսիվ սինթ-մետալոտ ձայնով, երգչախմբով ու էլեկտրոնիկայով, նաեւ կան տրիոյով գործեր: Ալբոմում առաջին անգամ լույս են տեսնում դեռ 2018թ.-ին արված ձայնագրություններ: 



Կարծում եմ՝ նոր ալբոմն ընդհանուր առմամբ ներկայացնում է՝ ով եմ ես՝ որպես ստեղծագործող, երաժիշտ, դաշնակահար ու նաեւ՝ ինչ է ասում երաժշտությունը: Հենց այս պատճառով այն անվանել ենք «Մանիֆեստ»: 

Ալբոմի գեղարվեստական ձեւավորումն արել է Վահան Ստեփանյանը, եւ նրա հետ փորձել ենք գտնել հենց այն, ինչ ասում է երաժշտությունը, գտնենք բառեր: Այդ պատճառով է, որ այս ալբոմում կա նաեւ տեքստ: Սա Հայաստանում ապրող արվեստագետի եւ Հայաստանից դուրս եկած արվեստի մանիֆեստ է:  

Կարծում եմ՝ երաժշտական մանիֆեստն ավելի հասկանալի է: Դրանում կան մտքեր, որոնք տարիների ընթացքում կուտակվել են, կա կոչ, որ ինչ-որ բան փոխվի: Նաեւ հաստատում նրա՝ ինչ կա հիմա, ով ենք մենք եւ ով եմ ես՝ որպես հայ արվեստագետ այս աշխարհում: 

War Time poem-ը, Վրեժ17-ն ու երեխաների տեսած պատերազմը

Վերջերս հրապարակված War Time Poem-ը երեք մաս ունեցող ստեղծագործություն է, որի նախնական անվանումը Վրեժ17 էր: Մեղեդին ի սկզբանե գրել էի ռեժիսոր Սարին Հայրապետյանի «My Sweet Land» վավերագրական ֆիլմի համար, որի հերոսի անունը նույնպես Վրեժ է: Բայց երբ ձայնագրում էի այն, մի լրիվ այլ տարբերակ ստացա եւ հենց դա ներառեցի ալբոմի մեջ: Ինձ համար Վրեժ17-ի Վրեժը կապ չունի ֆիլմի հերոսի հետ: Ասոցիացիան պատերազմի ընթացքում, այդ թվում՝ 2016թ. ապրիլին, փողոցներում փակցվող գրություններ էին: Շատ էի ազդվում, երբ գրվում էր զոհվածների անունն ու կողքը թիվ՝ տարիքը: 

Ինչ-որ պահ հասկացա, որ այս ստեղծագործությունը եւ հետո դրա երկրորդ ու երրորդ մասերը կապված են պատերազմի հետ, հատկապես՝ պատերազմ տեսնող երեխաների, որովհետեւ, ըստ իս, նրանք այլ կերպ են տեսնում պատերազմը: 

Նրանք ականատես են լինում ահավոր բաների, բայց ամեն դեպքում երեխաների մեջ ավելի շատ լույս կա: 



Սա ինձ վրա էլ եմ զգացել, ճիշտ է՝ ինքս պատերազմին հարակից տարածքում չեմ եղել՝ ո՛չ այս անգամ, ո՛չ 30 տարի առաջ, բայց եղել եմ Գյումրիում, երբ երկրաշարժն էր, պատերազմը, փլուզվում էր Սովետը: Հիմա եմ մտածում՝ ինչ ապոկալիպտիկ դարաշրջան էր, բայց դրա հետ մեկտեղ ունեցել եմ շատ բարի, պայծառ մանկություն: Կարծում եմ՝ երեխաներն ամեն ինչում տեսնում են լույսն, ու այդ զգացողությունը ես փորձում եմ պահել երաժշտության մեջ, չկորցնել, շատ չմտածել, չհղկել այն ու չկոմպլեքսավորել, այլ՝ թողնել ազատ եւ առավել բնական: 

«Գտնել» տիեզերքում եղած երաժշտությունը

Ես չեմ կարող չխորանալ: Ինձ մոտ ստեղծագործելու ընթացքն էլ է այդպես. երբ մի գործ եմ գրում, միշտ դրան զուգահեռ մոտ տասը գործ է գրվում ու War Time Poem-ի նման դառնում երեք մասից կազմված ստեղծագործություն, որի չորրորդ, հինգերորդ մասերը դեռ չեն օգտագործվել (ժպտում է – հեղ.): Պետք է աշխատեմ այնքան մինչեւ ստանամ այն, ինչ զգում եմ:  Կարծում եմ՝ ինչքան շատ ես խորանում մի բան վրա, այդքան շերտեր են բացվում: Նույնիսկ շատ կարեւոր է հասնել մի կետի, երբ ցանկանաս թողնել, զզվես անելիքիցդ: Սա շատ կարեւոր կետ է, որովհետեւ հասկանում ես քո եւ այդ ստեղծագործության «լիմիտը»:

Ժամանակին նվագում էի մի կոնտրաբասիստի՝ Ֆրանսուա Մուտենի հետ, եւ մենք շատ էին զրուցում, որ ոչ թե ստեղծում ենք երաժշտությունը, այլ՝ գտնում: Այսինքն, այդ ինֆորմացիան արդեն կա ինչ-որ տեղ տիեզերքում, եւ այն՝ ինչպես ես գտնում ու ներկայացնում այդ երաժշտությունն, արդեն քո ներաշխարհն է, մանկությունդ, այն՝ ով ես դու, ինչ բնություն ունես: 

Դու ստեղծագործում ես, որովհետեւ սիրում ես այդ գործընթացը: Անում ես դա առաջին հերթին ինքդ քեզ համար, ոչ թե, որ ինչ-որ մեկին զարմացնես, ցույց տաս: Իհարկե, ուզում ես նաեւ կիսվել ստեղծածովդ, բայց սա առաջնային նպատակը չէ: Ստեղծագործելու ժամանակ դու ինչ-որ այլ տեղում ես հայտնվում: 

Երաժշտությունը հասկանալը չի՞ խանգարում վայելել այն

Չէ՛, հակառակը: Մեկ-մեկ մոռանում եմ, որ երաժիշտ եմ եւ չեմ վերլուծում (ժպտում է –հեղ.): Երբեմն ուղղակի լսում եմ, ասում՝ «սա շատ լավն է» ու ինչ-որ պահի գիտակցում, որ արդեն չորրորդ օրն է լսում եմ երաժշտությունը, բայց դեռ չեմ հասկացել՝ ինչ է կատարվում մեջը: 

Կարծում եմ՝ երաժշտական ճաշակը շատ կապված է մարդու ներաշխարհի, մանկությունից ստացած ինֆորմացիայի հետ: 

«Հնի մեջ հայտնաբերում եմ նորը»

Հիմա շատ եմ լսում ֆանտաստիկ ջազ դաշնակահար Սալիվան Ֆորթներին: Լսում եմ նորվեգական ջազ՝ Արվե Հենրիքսոնի եւ Տրիգվե Սեյմի համատեղ ալբոմները: 

Ռոքի մեջ հիմնականում նոր բան չեմ լսում: Իհարկե, կան շատ լավ պրոգրեսիվ ռոք խմբեր, բայց գրեթե ոչ մեկը «չի կպնում»: 

Ավելի շատ հին բաներ եմ լսում, կամ ինձ համար հայտնաբերում նորն ու պարզվում է՝ արդեն 15-20 տարի առաջվա գործեր են: «Efterklang» եմ լսում վերջերս, նաեւ՝ Քոլթրեյն: Հիմնականում գնում եմ հետ ու այնտեղ ավելի շատ ինֆորմացիա գտնում։ 

Չեմ ուզում ասել, որ աշխարհը դեպի վատն է գնացել, չէ, կան դեմքեր: Նույն իմ կոլեգա Բեն Վենդելը ֆանտաստիկ երաժշտություն է գրում: Նրան շատ եմ սիրում, ինձ համար լավագույններից է: Որպես կոմպոզիտոր եւ իմպրովիզատոր՝ Նեյթ Վուդին եմ լսում: Նաեւ, օրինակ, դասական կոմպոզիտոր կա, որին երբեք չէի լսել՝ Գաբրիել Պիերնե: Ուղղակի ցնցող դաշնամուրի տրիո է գրել: Շշմել էի, որ երբեք չէի լսել այս մարդու մասին:

Կյանքը Հայաստանում եւ Հայաստանից դուրս 

Մենք տարբեր տեղերում փորձեցինք ապրել եւ ի վերջո եկա այն մտքին, որ անպայման ուզում եմ երեխաներս Հայաստանում մեծանան: Այդ մշակույթը հնարավոր է նրանց ինչ-որ կերպ փոխանցվի, իհարկե, հայ ենք, հայ ընտանիք, ընկերներ, բայց սա հերիք չէ: Հասկացա, որ ուզում եմ իրենք ուղնուծուծով հայ մեծանան, հետո արդեն անեն՝ ինչ ուզում են, սովորեն, ապրեն որտեղ ցանկանան: Անպայման ուզում եմ, որ շատ լավ կրթություն ստանան: 

Հայաստանում դրականն այն է, որ կարող ես տնից դուրս գալ ու տասը րոպե հետո կանգնել հինգերորդ դարի եկեղեցու կողքին: Դրական է զգացողությունը, որ ապրում ես այնպես հողի վրա, որն այսքան հարուստ պատմությունը ունի, շփվում մարդկանց հետ, որոնք այդ մշակույթի հետեւորդներն են: 

Ինչ վերաբերում այստեղ եղած խնդիրներին, ինձ համար շատ կարեւոր է, օրինակ, աղբի վերամշակման զարգացումը: Նույն մարտկոցները հանձնելու հստակ տեղ չկա: Կարեւոր է ճիշտ օգտագործել ջուրը, պահպանել այն: Սննդի հարցը. մենք նոր-նոր ենք հասկանում՝ ինչ է ճիշտ սնունդը: Հազիվ եմ ինձ զսպում, որ չմիջամտեմ, երբ տեսնում եմ ծնողը սուպերմարկետում ինչ-որ երշիկ է գնում եւ տալիս երեխային: 

Կարեւոր է նաեւ միջավայրը: Ապրում ենք Երեւանից դուրս, քանի որ Երեւանում ապրել չեմ կարողանում, սա իմ քաղաքը չէ: Միշտ, երբ գնում եմ Գյումրի, ուզում եմ այնտեղ մնալ: Վերջին անգամ, երբ Գյումրիում էի, հասկացա՝ այդ էսթետիկ գեղեցկությունն եմ ուզում, ուզում եմ դուրս գամ տնից ու գեղեցկություն տեսնեմ, ոչ թե ինչ-որ շենքերի կույտ: Սա իմ վրա ազդում է: Չեմ սիրում նաեւ բարձրահարկեր: 

Ես աշխարհում տարբեր տեղերում եմ ապրել եւ ինձ համար գեղեցիկի ամենամեծ կուտակումը միանշանակ Վենետիկում է: Սա աշխարհից դուրս մի տեղ է, ոնց որ ժամանակի «կապսուլա» լինի: 

Հիշում եմ՝ աղջիկս նոր էր ծնվել, ձմեռ էր, նրա հետ երեկոյան 22:30-ի մոտակայքում զբոսնում էի Սան Մարկոյի հրապարակում: Լրիվ դատարկ էր ու 20 րոպեում հազիվ մեկ-երկու մարդ անցներ: Նստեցի, լիակատար լռություն էր ու ջրի ձայն: Վենետիկն իսկապես ոչ մի այլ քաղաքի կամ վայրի հետ չեմ կարող համեմատել: 

Երեք համերգ Գյումրիում

Հայաստանում մայիսին նախատեսում եմ երեք համերգ: Դրանք տեղի կունենան Գյումրիում՝ Վարդան Աճեմյանի անվան թատրոնում: Տոմսերը շուտով հասանելի կլինեն: Գյումրիում վաղուց չէի նվագել ու շատ էի ուզում, որ համերգները լինեն հենց այնտեղ: Արդյունքում որոշեցինք, որ մարդիկ ամբողջ Հայաստանից երեք օր կգան Գյումրի, կվայելեն, մենք էլ կվայելենք այդ օրերը, նաեւ՝ սա լավ կլինի քաղաքի համար: Գյումրին շատ եմ կարոտում:  

«Ինձ ոգեշնչում է մարդը»

Այսօր ինձ ոգեւորում է պատմությունը, հնեաբանությունը, նաեւ՝ հին երաժշտությունը: Շատ եմ լսում վաղ եւ ուշ միջնադարյան հայկական, եվրոպական, բյուզանդական երաժշտություն: 

Ինձ մեծ հաշվով ոգեշնչում է մարդը, նրա բնությունն ուսումնասիրելը: Սա անվերջ գործընթաց է: 



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net