Ալիեւն ընդունել է ԱՄՆ հրեական կազմակերպությունների անդամներին
ԱԶԵՐԹԱՋ պետական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Բեթսի Բերնս Քորնը գոհունակություն է հայտնել մեծ պատվիրակությամբ այցելելու կապակցությամբ՝ քննարկելու համագործակցության ընդլայնման հարցերը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը, ինչպես նաեւ վերջինիս լավ հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ:
Բեթսի Բերնս Քորնը շնորհավորել է անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության օրակարգի առաջմղման գործում գրանցված հաջողությունների կապակցությամբ:
Նշելով, որ Ադրբեջանն ու Հայաստանն արդեն սովորում են ապրել խաղաղության պայմաններում՝ Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ խաղաղության եւ կայունության ապահովումը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում, ինչպես նաեւ նշել է TRIPP-ի եւ փոխկապակցվածություն այլ նախագծերի կարեւորությունը տարածաշրջանային համագործակցության ընդլայնման տեսանկյունից»: