Добавить новость
Новости по-русски





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Մարկ Քարնի. «Կարոտախտը ռազմավարություն չէ` հին կարգը չի վերադառնա»

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Դավոսի համաժողովում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ելույթի թարգմանությունը (որոշ կրճատումներով): 

Այսօր խոսելու եմ համաշխարհային կարգի փլուզման, գեղեցիկ պատմության ավարտի եւ դաժան իրականության սկզբի մասին, որտեղ մեծ տերությունների աշխարհաքաղաքականությունը որեւէ սահմանափակումների չի ենթարկվում ։

Բայց ես նաեւ պնդում եմ, որ այլ երկրները, հատկապես՝ միջին տերությունները, ինչպիսին Կանադան է, անզոր չեն։ Նրանք ունակ են կառուցել նոր կարգ, որն արտացոլում է մեր արժեքները՝ մարդու իրավունքները, կայուն զարգացումը, համերաշխությունը, ինքնիշխանությունը եւ պետությունների տարածքային ամբողջականությունը։

Պակաս հզորների ուժը սկսվում է ազնվությունից։

Մեզ ամեն օր հիշեցնում են, որ մենք ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում, որ կանոնների վրա հիմնված կարգն անհետանում է, որ ուժեղներն անում են այն, ինչ կարող են, իսկ թույլերը տառապում են նրանից, ինչ պարտավոր են անել։

Թուկիդիդեսի այս աֆորիզմը անխուսափելի է թվում՝ միջազգային հարաբերությունների բնական տրամաբանություն, որը կրկին հայտարարում է իր մասին։ Եվ այս տրամաբանությանը բախվելիս՝ երկրների մոտ ցանկություն է առաջանում գնալ փոխզիջման, հարմարվել, խուսափել անախորժություններից, հուսալ, որ հնազանդությունը անվտանգություն կապահովի։

Չի՛ ապահովի։

Ուստի որո՞նք են մեր տարբերակները։

1978 թվականին չեխ այլախոհ Վացլավ Հավելը գրել էր «Անզորների ուժը» էսսեն։ Դրանում նա մի պարզ հարց էր տվել. ինչպե՞ս էր կոմունիստական համակարգը պահպանում ինքն իրեն։

Նրա պատասխանը սկսվել էր բանջարավաճառից։ Ամեն առավոտ այդ խանութպանն իր ցուցափեղկին ցուցանակ էր դնում. «Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք»։ Նա դրան չէր հավատում։ Ոչ ոք չէր հավատում։ Սակայն նա, միեւնույն է, դնում էր ցուցանակը՝ խնդիրներից խուսափելու, հնազանդություն ցուցադրելու եւ հանգիստ ապրելու համար։ Եվ քանի որ յուրաքանչյուր խանութպան յուրաքանչյուր փողոցում անում էր նույնը, համակարգը պահպանվում էր։

Հավելն այն անվանել էր «կյանք ստի մեջ»։ Համակարգի ուժը բխում է ոչ թե դրա ճշմարիտ լինելուց, այլ բոլորի պատրաստակամությունից՝ պահելու իրենց այնպես, ասես դա ճշմարտություն է։ Եվ դրա փխրունությունը գալիս է նույն աղբյուրից. երբ թեկուզ մեկ մարդ դադարում է խաղալ այդ դերը՝ բանջարավաճառը հանում է իր ցուցանակը, պատրանքը սկսում է ճաք տալ։

Ժամանակն է, որ ընկերություններն ու երկրները հանեն իրենց ցուցանակները։

Տասնամյակներ շարունակ Կանադայի նման երկրները բարգավաճում էին այն միջավայրում, որը մենք անվանում էինք կանոնների վրա հիմնված միջազգային կարգ։ Մենք անդամակցել էինք դրա ինստիտուտներին, գովաբանել դրա սկզբունքները եւ օգուտ քաղել դրա կանխատեսելիությունից։ Դրա պաշտպանության ներքո մենք կարող էինք արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն վարել։

Մենք գիտեինք, որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պատմությունը մասամբ կեղծ էր։ Որ ուժեղագույններն իրենց կազատեն պարտավորություններից այն ժամանակ, երբ ճիշտ համարեն։ Որ առեւտրային կանոնները կիրառվում էին անհամաչափորեն։ Եվ որ միջազգային իրավունքը կիրառվում էր տարբեր խստությամբ՝ կախված մեղադրյալի կամ զոհի ինքնությունից։

Այս ֆիկցիան օգտակար էր, եւ, մասնավորապես, ամերիկյան հեգեմոնիան օգնում էր հանրային բարիքներ ապահովել՝ բաց ծովային ուղիներ, կայուն ֆինանսական համակարգ, հավաքական անվտանգություն եւ աջակցություն վեճերի լուծման մեխանիզմներին։

Ուստի մենք ցուցանակը դնում էինք պատուհանին։ Մենք մասնակցում էինք ծիսակարգերին։ Եվ հիմնականում խուսափում էինք մատնանշել հռետորաբանության եւ իրականության միջեւ եղած ճեղքվածքը։

Այս գործարքն այլեւս չի աշխատում։

Թույլ տվեք ուղիղ խոսել. մենք փլուզման, այլ ոչ թե անցումային փուլի կիզակետում ենք։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում ֆինանսների, առողջապահության, էներգետիկայի եւ աշխարհաքաղաքականության ոլորտներում ճգնաժամերի շարքը ի ցույց դրեց ծայրահեղ գլոբալ ինտեգրման ռիսկերը։

Բոլորովին վերջերս մեծ տերությունները սկսեցին օգտագործել տնտեսական ինտեգրումը որպես զենք, սակագները՝ որպես լծակ, իսկ ֆինանսական ենթակառուցվածքները՝ որպես հարկադրանքի գործիք։

Դուք չեք կարող ինտեգրման միջոցով ապրել փոխադարձ օգուտի «ստի մեջ», երբ ինտեգրումը ձեր հպատակեցման աղբյուր է դառնում։

Բազմակողմ ինստիտուտները, որոնց ապավինում էին միջին տերությունները, զգալիորեն թուլացել են։

Արդյունքում՝ շատ երկրներ գալիս են միեւնույն եզրահանգումներին։ Նրանք պետք է ավելի մեծ ռազմավարական ինքնավարություն զարգացնեն՝ էներգետիկայի, պարենամթերքի, կրիտիկական նշանակության հանածոների, ֆինանսների եւ մատակարարման շղթաների ոլորտներում:

Այս մղումը հասկանալի է։ Երկիրը, որն ի զորու չէ իրեն կերակրել, ապահովել էներգիայով կամ պաշտպանել, քիչ տարբերակներ ունի։ Երբ կանոններն այլեւս ձեզ չեն պաշտպանում, դուք պետք է պաշտպանեք ինքներդ ձեզ։

Բայց եկեք սթափ նայենք, թե ուր է դա տանում։ Ամրոցների աշխարհը կլինի ավելի աղքատ, ավելի փխրուն եւ պակաս կայուն։

Մեկ այլ ճշմարտություն կա. եթե մեծ տերությունները հրաժարվում են կանոնների եւ արժեքների պատրանքից՝ հանուն իրենց իշխանության եւ շահերի անարգել առաջխաղացման, ապա «տրանզակցիոնալիզմի» օգուտները վերարտադրելն ավելի դժվար է դառնում։ Հեգեմոնները չեն կարող անվերջ առեւտրայնացնել իրենց հարաբերությունները։

Դաշնակիցները կդիվերսիֆիկացվեն՝ անորոշությունից ապահովագրվելու համար։ Կայունության մեջ կատարվող հավաքական ներդրումներն ավելի էժան են, քան յուրաքանչյուրի կողմից սեփական ամրոցի կառուցումը։ Ընդհանուր ստանդարտները նվազեցնում են մասնատվածությունը։ 

Կանադայի նման միջին տերությունների համար հարցն այն չէ, թե արդյոք պե՞տք է հարմարվել այս նոր իրականությանը։ Մենք պարտավո՛ր ենք։ Հարցն այն է, թե արդյոք մենք կհարմարվենք՝ ավելի բարձր պատեր կառուցելով, թե՞ ունակ կլինենք ավելի հավակնոտ մի բան անել։

Կանադան առաջիններից էր, որ լսեց ահազանգը, ինչը մեզ դրդեց հիմնովին փոխել մեր ռազմավարական դիրքորոշումը։

Կանադացիները գիտեն, որ այն հին եւ հարմարավետ ենթադրությունը, թե մեր աշխարհագրությունը եւ դաշինքներին անդամակցությունն ավտոմատ կերպով ապահովում են բարգավաճում եւ անվտանգություն, այլեւս իրական չէ։

 
Մեր նոր մոտեցումը հիմնված է այն բանի վրա, ինչն Ալեքսանդր Ստուբն անվանել էր «արժեքահեն ռեալիզմ», կամ, այլ կերպ ասած, մենք ձգտում ենք լինել սկզբունքային եւ պրագմատիկ։

Սկզբունքային՝ հիմնարար արժեքներին մեր հավատարմության հարցում. ինքնիշխանություն եւ տարածքային ամբողջականության, ուժի կիրառման արգելքի՝ բացառությամբ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխանող դեպքերի, մարդու իրավունքների հարգանքի։

Պրագմատիկ՝ այն գիտակցությամբ, որ առաջընթացը հաճախ աստիճանական է, որ շահերը տարամիտվում են, եւ որ ոչ բոլոր գործընկերներն են կիսում մեր արժեքները։ Մենք փոխգործակցում ենք լայնորեն, ռազմավարական կերպով եւ բաց աչքերով։ Մենք ակտիվորեն ընդունում ենք աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա, այլ ոչ թե սպասում այն աշխարհին, որը կցանկանայինք տեսնել։

Կանադան տրամաչափում է իր հարաբերություններն այնպես, որ դրանց խորությունն արտացոլի մեր արժեքները։ Մենք առաջնահերթություն ենք տալիս լայն փոխգործակցությանը՝ մեր ազդեցությունն առավելագույնի հասցնելու համար՝ հաշվի առնելով համաշխարհային կարգի փոփոխականությունը։

Մենք այլեւս չենք ապավինում միայն մեր արժեքների ուժին, այլ նաեւ մեր ուժի արժեքին։

Այդ ուժը մենք կառուցում ենք տանը։

Մենք կրկնապատկում ենք պաշտպանական ծախսերը մինչեւ 2030 թվականը եւ դա անում ենք այնպես, որ զարգացնենք հայրենական արդյունաբերությունը։

Մենք արագորեն դիվերսիֆիկացվում ենք արտասահմանում։ Համաձայնեցրել ենք համապարփակ ռազմավարական գործընկերությունը Եվրոպական միության հետ, ներառյալ միացումը պաշտպանական գնումների եվրոպական մեխանիզմներին։

Վերջին վեց ամսվա ընթացքում մենք նաեւ 12 այլ առեւտրային եւ պաշտպանական համաձայնագրեր ենք ստորագրել չորս մայրցամաքներում։

Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք նոր ռազմավարական գործընկերություններ ենք կնքել Չինաստանի եւ Կատարի հետ։

Բանակցում ենք ազատ առեւտրի համաձայնագրերի շուրջ Հնդկաստանի, ՀԱՊԱ-ի (ASEAN), Թաիլանդի, Ֆիլիպինների, Մերկոսուրի հետ։

Միջին տերությունները պետք է գործեն միասին, որովհետեւ եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք։


Մեծ տերությունները կարող են իրենց թույլ տալ միայնակ քայլել։ Նրանք ունեն մեծ շուկաներ, ռազմական ներուժ, պայմաններ թելադրելու լծակներ։ Միջին տերությունները դա չունեն։ Բայց երբ մենք վարում ենք միայն երկկողմ բանակցություններ հեգեմոնի հետ, ապա ընդունում ենք այն, ինչ առաջարկվում է։ Մենք մրցում ենք միմյանց հետ՝ ամենահնազանդը լինելու հարցում։

Դա ինքնիշխանություն չէ։ Դա ինքնիշխանության բեմադրում է՝ հպատակության ընդունմամբ։

Մեծ տերությունների մրցակցության մեջտեղում գտնվող երկրներն ընտրություն ունեն՝ մրցել միմյանց հետ բարեհաճության համար, կամ միավորվել՝ ազդեցիկ երրորդ ճանապարհ ստեղծելու համար։

Վերադառնամ Հավելին։

Ի՞նչ է նշանակում «ապրել ճշմարտության մեջ» միջին տերությունների համար։

Դա նշանակում է իրականությունը իր անունով կոչել։ Դադարել հղում անել «կանոնների վրա հիմնված միջազգային կարգին», կարծես այն դեռ գործում է։ Անվանել համակարգն այնպես, ինչպես նա կա՝ մեծ տերությունների ուժեղացող մրցակցության շրջան, որտեղ առավել հզորները հետապնդում են իրենց շահերը՝ օգտագործելով տնտեսական ինտեգրումը որպես հարկադրանքի զենք։

Դա նշանակում է գործել հետեւողականորեն։ Կիրառել միեւնույն չափանիշները դաշնակիցների եւ մրցակիցների նկատմամբ։ Երբ միջին տերությունները քննադատում են տնտեսական ահաբեկումը մի կողմից, բայց լռում են, երբ դա անում է մյուս կողմը, մենք ցուցանակը պահում ենք պատուհանին։

Միջազգային մակարդակում դիվերսիֆիկացումը պարզապես տնտեսական նախահայացություն չէ, դա ազնիվ արտաքին քաղաքականության նյութական հիմքն է։ Երկրները վաստակում են սկզբունքային դիրքորոշումների իրավունքը։

Կանադան ունի այն ամենը, ինչ պետք է աշխարհին։ Մենք էներգետիկ գերտերություն ենք։ Մենք կրիտիկական նշանակության հանածոների ահռելի պաշարներ ունենք։ Մենք ունենք աշխարհի ամենակրթված բնակչությունը։ Մեր կենսաթոշակային ֆոնդերը աշխարհի խոշորագույն ներդրողներից են։ Մենք ունենք կապիտալ, տաղանդներ եւ կառավարություն՝ վճռական գործողությունների համար հսկայական ֆիսկալ ներուժով։

Եվ մենք ունենք արժեքներ, որոնց ձգտում են ուրիշներ։ Մեր հանրային հրապարակը աղմկոտ է, բազմազան եւ ազատ։ Կանադացիները հավատարիմ են մնում կայուն զարգացմանը։

Կանադան ունի նաեւ կատարվողի գիտակցություն եւ համարժեք գործելու վճռականություն։

Մենք հասկանում ենք, որ այս փլուզումը պահանջում է ավելին, քան հարմարվելը։ Այն պահանջում է ազնվություն աշխարհի նկատմամբ՝ այնպիսին, ինչպիսին այն կա։

Մենք հանում ենք ցուցանակը պատուհանից։

Հին կարգը չի վերադառնա։ Մենք չպետք է սգանք դրա համար։ Կարոտախտը ռազմավարություն չէ։

Բայց փլուզումից մենք կարող ենք կառուցել ավելի լավ, ավելի ուժեղ եւ ավելի արդար բան։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net