Շտաբ. Արցախը մեկ օր շարունակ շրջափակման մեջ է
Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով մեկ օր շարունակ շրջափակման մեջ է Արցախը եւ ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում»,- ասված է հաղորդագրությունում:
Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, «բնապահպանական» պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը: