Շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին, այդ թվում՝ 270 երեխա
«Ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը միակն է։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետեւանքների՝ դադարեցվել է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի եւ անհրաժեշտ պարենի մատակարարումները:
Սա ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հերթական դրսեւորումն է, որը նպատակ ունի ահաբեկելու Արցախի ժողովրդին, գոյաբանական սպառնալիքի ներքո տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելու Արցախից եւ պարտադրելու իր կամքը», - ասել է Գեղամ Ստեփանյանը:
Նա նշել է, որ ակնկալում է միջազգային դերակատարների ակտիվ արձագանքը, «մարդիկ չպիտի անտեսվեն՝ անկախ աշխարհաքաղաքական իրողություններից ու պետությունների քաղաքական ու տնտեսական շահերից»: