Իտալական ոստիկանությունը համալրվել է Lamborghini Huracan սուպերքարով (լուսանկարներ)
Իտալական Բոլոնյա քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նոր՝ 300 կմ/ժամ արագություն զարգացնող Lamborghini Huracan սուպերքար են ստացել, որպեսզի առավել արդյունավետ պայքարեն արագության ռեժիմը խախտող վարորդների դեմ:
Ինչպես հայտնում է The Drive պարբերականը, սուպերքարը ոստիկանությանը հանձնելու որոշումը կայացրել է անձամբ Lamborghini ընկերության գլխավոր տնօերն Ստեֆանո Դոմենիկալեն:
Նոր Lamborghini Huracan-ը կլինի արդեն երկրորդ սպորտքարը իտալական ոստիկանության ավտոպարկում: Ավելի վաղ Հռոմի ճանապարհային ավտոտեսուչներին էր հանձնվել Gallardo մոդելը:
Lamborghini Huracan-ը զինված է 5.2 լիտր ծավալով բենզինային շարժիչով, որը թույլ է տալիս 610 ձիաուժ հզորություն զարգացնել: 100 կմ/ժամը մեքենան զարգացնում է 3.2 վայրկյանում: