Յուլյա Սամոյլովային հայտավորել են «Եվրատեսիլ-2017-ի» երկրորդ կիսաեզրափակչում
Ռուս երգչուհի Յուլիա Սամոյլովան ելույթ կունենա «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 11-ին:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով մրցույթի կայքը, ՌԴ ներկայացուցիչը հանդես կգա երրորդ համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան 19 երկրի մասնակիցներ:
Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը օրեր առաջ հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է զրկվել «Եվրատեսիլ-2017» մրցույթը հյուրընկալելու իրավունքից, եթե Սամոյլովային մասնակցելու հնարավորություն չընձեռվի: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը երգչուհու մուտքը երկիր արգելել էր, քանի որ վերջինս համերգով հանդես էր եկել Ղրիմում, ուր մեկնել էր անմիջապես Մոսկվայից` առանց Ուկրաինա այցելելու:
Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի ժամանակ` մայիսի 9-ին: Նա հանդես է գալու 16 համարի ներքո: Այդ օրը նրանցի բացի ելույթ կունենան ևս 17 երկրի մասնակիցներ: