Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատության է ենթարկել Իսրայելի իշխանություններին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Իսրայելի իշխանություններին՝ Պաղեստինի տարածքում նոր բնակավայր կառուցելու որոշման հետ կապված, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի այս որոշումը բնութագրել է անօրինական՝ հղում անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումներին: Ըստ թուրքական կողմի՝ նման քայլով Իսրայելը ոտնահարում է պաղեստինցի ժողովրդի իրավունքները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելը ևս 2 միլիոն դոլարով կրճատել է ՄԱԿ-ում արվող վճարումները: Այդ հրամանը երկրի արտգործնախարարությանը տվել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն։ Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ ՄԱԿ-ի ֆինանսավորման կրճատումն իրականացվել է ի պատասխան «Մարդու իրավունքների խորհրդի կողմից օրեր առաջ ընդունված թշնամական բանաձևերի»: Այդկերպ ՄԱԿ-ում Իսրայելի վճարը կկազմի 3,7 միլիոն՝ ավելի վաղ նախատեսված 11,7 միլիոն դոլարի փոխարեն: