Rolls-Royce-ը մեքենաների մշակման գործում ներգրավել է հայտնի երաժիշտներին (լուսանկարներ)
Rolls-Royce ընկերությունը ստեղծել է Wraith կուպեի հատուկ շարք, որը կոչվում է Inspired by British Music և բաղկացած է 9 ավտոմեքենաներից, որոնց մշակման գործում արտադրողին օգնել են բրիտանացի լեգենդար երաժիշտները, գրում է Motor.ru–ն։
Ավտոմեքենաներից երկուսը մշակվել են The Who խմբի ստեղծող Ռոջեր Դոլթրիի հետ։ Մի կուպեն նվիրված է երաժշտական կոլեկտիվին, իսկ մյուսը նրանց Tommy կոչվող ալբոմին։
Մեկ ուրիշ մեքենա Rolls-Royce–ի հետ մշակել է Ռեյ Դևիսը՝ The Kniks խմբի կիթառահարը։ Դրա կուպեի վրա Shangri-la և Drivin երգերի բառերն են՝ անձամբ Դևիսի ձեռագրով։
Wraith շարքից մեկ ուրիշ մեքենա էլ մշակվել է երգահան Ջայլզ Մարտինի՝ The Beatles լեգենդար ռոք խմբի պրոդյուսեր Ջորջ Մարտինի որդու օգնությամբ։
Մոտ ապագայում Rolls-Royce–ը կներկայացնի նաև Wraith-ի այլ մոդիֆիկացիաներ՝ ստեղծված Շիրլի Բեսսիի, Status Quo խմբի ղեկավար Ֆրենսիս Ռոսիի և The Rolling Stones-ի կիթառահար Ռոնի Վուդի օգնությամբ: