«Ֆորսաժի» հերոսները կես մլն դոլարի մեքենաներ ու շենքեր են ոչնչացրել
Ապահովագրական ծառայություններին և ավտոշուկայի ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանական պորտալը հաշվարկել է «Ֆորսաժ» ֆիլմաշարի բոլոր մասերի նկարահանումների ժամանակ ոչնչացված տրանսպորտային միջոցների ու կառույցների արժեքը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, ընդհանուր գումարը կազմել է 420 մլն ֆունտ ստերլինգ, որը հավասար է 520 մլն դոլարի: Այս գումարի մեջ հաշվարկվել է «Ֆորսաժի» 7 մասում վնասված մեքենաները, ինքնաթիռները, ուղղաթիռները, շենքերը, ավտոբուսները, տանկերը, գնացքներն ու մոտոցիկլերը:
Տրանսպորտային միջոցների շարքում մասնագետները 169 վնասված և 142 ամբողջությամբ կործանված մեքենաներ են հաշվարկել:
«Ֆորսաժում» ոչնչացված ամենաթանկարժեք մեքենան համարվում է W Motors Lykan Hypersport հիպերքարը, որի արժեքը գնահատվել է մոտ 3.4 մլն դոլար:
Ամենից շատ կործանված մեքենաներ հաշվարկվել են ֆիլմաշարի 6-րդ և 7-րդ մասերում:
Հիշեցնենք, որ ֆիլմաշարի 8-րդ մասը էկրան կբարձրանա ապրիլին` Դուեյն Ջոնսոնի, Վին Դիզելի, Միշել Ռոդրիգեսի, Ջեյսոն Սթեթհեմի, Շարլիզ Թերոնի, Կուրտ Ռասելի և Հելեն Միրենի մասնակցությամբ: