Բրազիլիայում շունն ամեն օր անցնում է նույն ճանապարհը, որով իրեն զբոսանքի էր տանում իր տերը
Oddity Central-ը ներկայացրել է պատմության մեջ ամենահայտնի շան` ճապոնական Հաչիկոյի ցեղակցին, որը բնակվում է Բրազիլիայի Ռիո Գրանդե նահանգի Կասապավա քաղաքում:
Նույն ատիկա-ի ցեղատեսակին պատկանող շունը, որին Թոր են կոչում, ամեն օր զբոսանքի է գնում նույն ճանապարհով, որով իրեն զբոսանքի է տարել իր տերը: Տեղի բնակիչներն ամեն օր ողջունում են շանն ու հիանում հավատարմության նմանօրինակ դրսևորմամբ:
Վերջին մի տարում սպիտակաբաշ շունն ամեն օր քայլում է նույն փողոցով ու անցնում նույն ուղին, որով իրեն զբոսանքի էր տանում իր տերը, որը մի տարի առաջ մահացել է 58 տարեկանում:
Շունն իր զբոսանքի ընթացքում կանգ է առնում այն բոլոր վայրերում, որտեղ սովորաբար կանգնում կամ ժամանակ էր անցկացնում իր տերը: Նա թույլ է տալիս իրեն ճանաչողներին շոյել գլուխն ու խաղալ իր հետ: Շունը թույլ է տալիս նաև լուսանկարել իրեն: Տեղացիները բոլորն էլ ծանոթ են Թորի պատմությանը և սիրով են ընդունում շանը, ուր էլ գնա: