Samsung-ը ներկայացրել է երկար սպասված Galaxy S8 և S8+ սմարթֆոնները` նոր ձայնային օգնականով
Հարավկորեական Samsung ընկերությունը Նյու Յուրքում ներկայացրել է երկար սպասված Galaxy S8 և S8+ նորագույն սմարթֆոնները:
Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, սմարթֆոնները ներկայանում են առնաց home ֆիզիկական ստեղնի և նոր Bixby վիրտուալ օգնականով: Թեև նորագույն գաջեթներն ավելի փոքր են քան նախորդ տարվա S7 և S7 Edge մոդելները, էկրանները դարձյալ խոշոր են` 5.8 և 6.2 դյույմ անկյունագծերով:
Այս անգամ երկու սմարթֆոնն էլ ներկայանում են ամբողջական կորածող էկրանով` 2960х1440 պիքսել կետայնությամբ:
Սմարթֆոնները երկու տարբերակով կթողարկվեն` Samsung Exynos 8895 և Qualcomm Snapdragon 835 պրոցեսորներով: Գաջեթները կհամալրվեն 4 գիգաբայթ օպերատիվ և 64 գիգաբայթ ֆլեշ-հիշողությամբ:Հիմնական տեսախցիկը ներկայանում է 12 մեգապիքսել կետայնությամբ, դիմացինը` 8:
Galaxy S8-ը դարձել է ընկերության առաջին սարքավորումը, որը համալրվել է Bixby ձայնային օգնականով, որը շուկայում առկա նմուշներից ամենախելացին է համարվում:
Սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն ապրիլի 21-ին:
Տեսանյութը՝այստեղ։