Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել
«Իրենց բանակցություններում համանախագահները շեշտել են դեսպան Կասպշիկի առաքելությանը և դրա ընդարձակմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը: Համանախագահները նաև ընդգծել են իրենց համոզմունքը, որ հրադադարի պահպանումը կարևորագույն նշանակություն ունի փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար, ինչը թույլ կտա շարունակել հետագա բանակցությունները», - ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարությունում:
«Նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները համանախագահների առաջարկների շուրջ, որոնք ուղղված էին հրադադարի ամրապնդմանը և ռազմական գործողությունների հետագա սրացումը կանխելուն, հատկապես նկատի ունենալով Նովրուզի և Սուրբ Զատկի տոնակատարությունները», - փաստում են միջնորդները: - «Նախագահները հայտնել են իրենց հանձնառությունը բանակցային գործընթացը շարունակելու հարցում՝ վերջնական քաղաքական լուծման հանգելու նպատակով», - արձանագրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: