Մելանյա Թրամփը փոքր սև զգեստ է կրել Սպիտակ տան երեկույթի ժամանակ (լուսանկարներ)
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը փոքր սև զգեստ է ընտրել ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրում անցկացված երեկույթին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է People-ը` հրապարակելով միջոցառման լուսանկարը:
Նշվում է, որ Մելանյա Թրամփն իր ամուսնու` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը ողջունել է սենատորներին իրենց ամուսինների հետ:
Աղբյուրի հաղորդմամբ` նախկին մոդելը միջոցառմանը եկել է մոտ 1,5 հազար դոլար արժողությամբ զգեստով, որի հեղինակը դիզայներ Ռոլան Մուրեն է:
Ամսագիրը գրում է, որ առաջին տիկինը հազվադեպ է հայտնվում Սպիտակ տանը: Սովորաբար Մելանյա Թրամփն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Նյու Յորքում` իր որդի Բարոնի հետ: