ՌԴ-ի 26-ամյա բնակչուհին բազմոցներ փորձարկողի աշխատանք է ստացել` ամսական $1000 աշխատավարձով
Ռուսաստանի կազմում ընդգրկված Բաշկորտոստանի Հանրապետության Ուֆա քաղաքի 26-ամյա բնակչուհի Աննա Չերդանցևան բազմոց փորձարկողի լրիվ դրույքով աշխատանքի է անցել:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, Աննայի պարտականության մեջ մտնում է ամեն օր 10 ժամյա աշխատանքային օրվա ընթացքում փորձարկել նոր բազմոցների համարավետությունն ու անվտանգությունը:
Ռուսական կահույք արտադրող խոշորագույն ընկերությունն բազմոց փորձարկողի ազատ աշխատատեղի հայտարարություն էր տվել նախորդ ամիս, որից հետո ավելի քան 5000 դիմում էր ստացել: Անցնելով հարցազրույցն ու ստեղծագործական աշխատանքի փուլը` Աննան ստացել էր աշխատանքը, որի դիմաց ամսական 56 000 ռուբլի ($1000) աշխատավարձ է ստանալու: