Մինսկի խումբը պետք է վերադառնա իր դիրքեր և հետամուտ լինի Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը. Թոմաս դե Վաալ
Անցած տարին շատ վտանգավոր էր, և հիմա էլ մենք դիտարկում ենք լարման մի շարք հնարավորություններ.այս մասին ասաց կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալը Մեդիա Կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը՝ խոսելով ապրիլյան պատերազմից հետո այս տարի հնարավոր զարգացումների մասին:
«Այս տարին նույնիսկ կարող է լինել ավելի վտանգավոր: Ենթադրում եմ, որ կլինի ավելի լուրջ սպառազինության գործադրում»,- ասա նա՝ հավելելով, որ հիմա հիմքեր չկան, որ գործընթացը դիվանագիտությանը կանցնի:
Թոմաս դե Վաալը նկատեց, որ շատ լուրջ դիվանագետներ փորձել են օգնել բանակցությունների գործընթացին, սակայն չկարողացան ի վերջո կողմերին ստիպել, որ խաղաղության համաձայնագիրը կնքվի: Նա նշեց, որ հիմա բացակայում է միջազգային հանրության միտվածությունը գործընթացն առաջ տանելու համար:
«Անհրաժեշտ է լուրջ միջազգային դերակատար, ինչպես Ռուսաստանը, որը պետք է հանձնառու լինի այդ աշխատանքն իրականացնելու համար»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ չնայած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լուրջ դիվանագետ է, սակայն նա էլ հանձնառություն չի վերցնում իր վրա նման բան անելու համար:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից բխում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերադառնա իր դիրքեր և սկսի վերանայել Վիեննայի պայմանավորվածությունները: