Գործընթացն այս պահին այնպիսինն է, որ որևէ առաջընթացի հույս վերացել է․ Մագդալենա Գրոնոն՝ ԼՂ հիմնախնդրի մասին
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին անցյալ տարվա ապրիլին տեղի ունեցածը ողբերգական էր․ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը այսպես ասաց Միջազգային ճգնաժամային խմբի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Մագդալենա Գրոնոն:
«Կային բաղադրիչներ, որոնք ուղղված էին միջազգային համայնքի հանձնառության ցանկության գլխատմանը, այսինքն՝ նպատակներից մեկն էր միջազգային հանրությանը տեղակացնել այս գործընթացից: Մենք տեսել ենք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում դրա փորձերը»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ ապրիլից հետո համաձայնություններ են եղել վերահսկողության մեխանիզմների տեղադրման, դիտորդական խմբի ընդլայնման և այլ հարցերի շուրջ, բայց միևնույն ժամանակ, քննարկվել է երկխոսության կառուցմանը վերաբերյալ հարցեր: Նա նկատեց, որ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ պարզ չէ, թե ով պետք է առաջին քայլն անի:
«Տեսնում ենք ամբողջ գործընթացում վստահության բացակայություն։ Գործընթացն այս պահին այնպիսինն է, որ հույսերը որևէ առաջընթացի վերացել են: Հիմնավոր քննարկման համար այլևս քննարկում չկա, կողմերից դա փաստել են,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր խնդիրներից է Ղարաբաղյան կարգավորման գործընթացին թափ հաղորդելը,- մենք տեսնում են, որ արդեն հանդիպումների մասին է խոսվում»: