Ամերիկացի զույգը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ դաջվածքներ ունեցող կին ու տղամարդ (լուսանկարներ)
Վաթսունյոթամյա Շառլոթ Գութենբերգն ու նրա 75-ամյա կողակից Չարլզ Հելմքը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաշատ դաջվածքներ ունեցող տարեց կին ու տղամարդ:
Ինչպես նշում է Oddity Central-ը, Գութենբերգի դեպքում գունավոր դաջվածքներով է պատված նրա մարմնի 91.5%-ը, իսկ Հելմքի դեպքում՝ 93.75 %-ը:
Հետաքրքրական է, որ ամերիկուհին սկսել է դաջվածքներ անել 11 տարի առաջ և սկզբում ամենևին էլ նպատակ չի ունեցել գունագեղ պատկերներով ծածկել ամբողջ մարմինը: Գութենբերգը պատմել է, որ իր դաջվածքների մեծ մասն արվել է՝ ճապոնական մշակույթից ոգեշնչված:
Ամերիկուհին մանրամասնել է, որ Հելմքին հանդիպել է ամուսնու մահից հետո՝ դաջվածքների սրահում: