Ղրիմում կարապների երամը հայտնվել է սառցե «թակարդում» (լուսանկարներ)
Ղրիմում՝ Եվպատորիա քաղաքի մոտակայքում գտնվող լճում, մի քանի կարապ խրվել է սառած լճում, ինչի հետևանքով ամբողջ երամը հայտնվել է սառցե «թակարդում»: Այս մասին գրում է Новости Крыма կայքը:
Կամավորների հաղորդմամբ` Սասիկ-Սիվաշ լճի առափնյա ջուրը լիքն է սառույցով, ինչը խոչընդոտում է կարապների տեղաշարժը:
«Երամը սառցե թակարդից մաքուր ջուր դուրս բերելու համար ներգրավվել են ԱԻՆ-ի ջրասուզորդները: Երկու կարապ արդեն ցրտահարվել է, և նրանց փայտացած մարմինները նույն տեղում են եղել: Եվս երկու կարապ այնքան թուլացած է եղել, որ այևս չի կարողացել դուրս գալ: Նրանց դուրս են բերել և ջերմացնելու համար հանձնել կամավորներին», - հայտնել են կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունից: