Իրանում նախկին նախագահ Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել
Իրանի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել երկրի նախկին նախագահ և գերագույն ղեկավարին կից խորհրդատվական մարմնի՝ Նպատակահարմարության խորհրդի նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը:
«Կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել, և երեքշաբթին (հունվարի 10-ը) հայտարարել է ոչ աշխատանքային օր՝ ի պատիվ Իմամի (Խամենեի) հին ընկերոջ և Առաջնորդի (Իսլամական հեղափոխության)»,- ասված է հայտարարությունում:
Հայտարարությունում Իրանի իշխանությունները նաև հրավիրել են երկրի քաղաքացիներին ակտիվ մասնակցել Ռաֆսանջանիի հուղարկավորությանը:
Իրանի նախկին նախագահը մահացել է կիրակի Թեհրանի հյուսիսում գտնվող հիվանդանոցում՝ սրտի կաթվածից։ Նա 82 տարեկան էր։
Ռաֆսանջանին նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականից մինչև 1997 թվականը: