Համացանցում տարածվել է 2.5 մետրանոց ալիգատորին հեծնած աղջնակի մասնակցությամբ տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)
Վիրտուալ տիրույթում տարածվել է աղմկահարույց տեսանյութ, որում Քեթի անունով փոքրիկ աղջիկը նստած է 2.5 մ երկարությամբ ալիգատորի մեջքին ու տեղաշարժվում է տնով մեկ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, բազմաթիվ քննարկումների առիթ դարձած տեսանյութն արվել է ԱՄՆ-ում՝ աղջնակի ծննդյան խնջույքի ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բուբա մականունով գիշատիչը պատկանում է Չիկագոյում գործող մի ընկերության, որը մանկական խնջույքներ է կազմակերպում՝ հյուր բերելով երկկենցաղին:
Նշվում է, որ տեսանյութը YouTube-ում ունի ավելի քան 30.000 դիտում: