Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


ԵԱՏՄ-ում պահպանվում են ինտեգրացիոն ներուժի սահմանափակումները. Սարգսյան

ԵԱՏՄ-ի վերջին երկու տարվա գործունեության արդյունքներից դրական կարելի է համարել այն, որ փոխադարձ առևտրի տեմպերի կրճատումը նվազում է: Դրական դինամիկա է առկա արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունում: Այս մասին 26-ին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Նա կարծում է, որ դեղորայքային և բժշկական ապրանքների շուկայի վերաբերյալ ընդունված մի շարք որոշումները, մինչև 2025 թվականը ծառայությունների 20 սեկտորների ազատականացումը, ինչպես նաև գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգներն իրենց կդրսևորեն մոտ կամ միջնաժամկետ հեռանկարում:

Եվրասիական ինտեգրացիոն նախագծի ձևավորած հիմքի շնորհիվ, Սարգսյանի խոսքովմ անդամ պետություններին հաջողվել է զգալի մեղմել արտաքին տնտեսական ցնցումների ապակառուցողական հետևանքները, որոնք առավել զգայուն կլինեին անդամ պետությունների համար Միության ներքին շուկայի բացակայության պարագայում: «Փոքր տնտեսություն ունեցող անդամ պետությունների համար ապահովված է «մասշտաբի» էֆեկտը ինչպես ազգային արտադրողների, այնպես էլ երկրի՝ միջազգային շուկայում դիրքավորման համար», - ասել է նա, որպես եւս մեկ ձեռբրում մատնանշելով ԵԱՏՄ-ում բարձրաստիճան պաշտոնյաների ռոտացիայի մեխանիզմի արդյունավետ ներդրումը:

«Կարծում եմ, որ կարտահայտեմ միասնական կարծիքն այն մասին, որ այդպիսի քայլի նպատակահարմարության և արդյունավետության հետ կապված մեր բոլոր մտավախությունները մնացին ետևում: Կազմակերպության բոլոր կանոնադրական մարմինները գործում են լիարժեք ռեժիմով և բավականաչափ ինտենսիվորեն, ինչի մասին վկայում է նաև այսօրվա հանդիպման օրակարգը», - ասել է նա:

«Այս ամենի հետ մեկտեղ, սոցիալ-տնտեսական մարտահրավերներին արձագանքման տեսանկյունից Միության ներուժն իրացվում է դեռևս ոչ բավարար ծավալով: Որպես հետևանք, Միության ստեղծման և գործունեության հետ կապված բիզնեսի և քաղաքացիների սպասումները, ինչպես նաև վերջինիս դերակատարությունը տնտեսության արդիականացման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում մնում են չիրականացված: Իրավական հիմքը մասամբ ձևավորված է, բայց պահպանվում են ինտեգրացիոն ներուժի օգտագործման սահմանափակումներ, ինչը, մեր կարծիքով, թույլ չի տալիս օպերատիվ արձագանքել համաշխարհային տնտեսության վատթարացող իրավիճակին: Մի խոսքով, չնայած լուրջ առաջխաղացումներին, դեռևս բաց են մնում շատ հարցեր», - ասել է ՀՀ նախագահը:

Հայաստանի պատկերացմամբ Միությունը պետք է առաջ գնա երկու առանցքային ուղղություններով: «Առաջինը` «չորս ազատությունների» լիարժեք ազատականացման ճանապարհին մնացած խոչընդոտների վերացումն է և Միության ներսում ինտեգրացիայի զարգացումը: Երկրորդը` անդամ պետությունների ազգային տնտեսությունների և, ընդհանուր առմամբ, Միության առավել արդյունավետ ներգրավումն է գլոբալ առևտրային համակարգում: Այս երկու ուղղությունները փոխլրացնում են իրար: Ակնհայտ է, որ առանց Միության ներսում արդյունավետ համագործակցության հաստատման, կբարդանա մեր ինտեգրացիոն միության միջազգային դիրքավորումը», - ասել է նա:

Այս համատեքստում, նրա գնահատմամբ, Մաքսային օրենսգրքի ընդունումը ծանրակշիռ քայլ է ԵԱՏՄ-ի հետագա ինտեգրման ճանապարհին, քանի որ այն ուրվագծում է անցումը դեպի մեկ միասնական մաքսային կարգավորում տնտեսական միության ողջ տարածքում: «Կարևոր է, որ նոր օրենսգրքով սահմանված են առաջադեմ, միջազգային չափանիշներին համապատասխանող մոտեցումներ: Նշված մոտեցումների կիրառումը կդյուրացնի ապրանքների ԵԱՏՄ սահմաններով հատման գործընթացը, կդարձնի այն թափանցիկ, այդ թվում նաև էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով, ինչն էլ հանդիսանում է մեր խնդիրը», - ասել է նա:

Հայկական կողմի համար արդիական է նաև ծառայությունների առևտրի հատվածների ազատականացման հարցը: «Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում պետական ծառայությունների ոլորտում «մեկ պատուհանի» սկզբունքը կիրառելու ուղղությամբ, լուրջ առաջխաղացում ունենք այս բնագավառում պետականի և մասնավորի կառուցողական փոխգործակցության ապահովման մասով: Պատրաստ ենք պետական ծառայությունների ոլորտում միասնական էլեկտրոնային հարթակ ներդնելու և կիրառելու մեր փորձով կիսվել գործընկերների հետ», - հայտարարել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը խոսել է նաեւ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների դերի եւ նշանակության մասին: «Այն գրավում է առաջատար դիրքերից մեկը, կուտակված է նշանակալի փորձ, որը կարևոր է օգտագործել տնտեսության ճյուղերի թվային փոխակերպման գործընթացում՝ Միության թվային շուկան ձևավորելիս: Ժամանակակից համաշխարհային աշխատանքի բաժանման գործում մասնակցության և թվային տնտեսության զարգացման ոլորտում արդյունքների հասնելու համար պետք է ունենալ կարևոր ձայն, այդ իսկ պատճառով, մենք հետաքրքրված ենք արդեն 2017 թվականին համաձայնեցված ջանքերով համատեղ ծրագրերի իրականացման, ԵԱՏՄ թվային տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների մշակման ու իրականացման հարցերում: Մեր կարծիքով, առավել կարևոր կարող է դառնալ տրանսպորտային-լոգիստիկ համակարգում, էներգետիկայում, գյուղատնտեսությունում, միկրոէլեկտրոնիկայում նախաձեռնությունների իրականացումը, և Հայաստանը պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ դրանց իրականացման գործում», - նշել է Սարգսյանը:

Նա նաեւ ընդգծել համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման կարևորությունը: «Հայաստանի առջև սուր կերպով կանգնած է ԵԱՏՄ անդամ երկրների հետ անխափան կապի ապահովման հարցը: ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում մեր առևտրատնտեսական կապը իրականացվում է Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի անցակետով: Բայց, ցավոք, մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ եղանակային պայմաններ, բյուրոկրատական գործընթացներ, տվյալ անցակետի աշխատանքը պարբերաբար խախտվում է, ինչը լուրջ վնաս է հասցնում մեր տնտեսավարող սուբյեկտներին: Այս առումով, կարևոր նշանակություն ենք տալիս ԵԱՏՄ անդամ պետություններին պատկանող տրանսպորտային միջոցների համար առանձին անցուղու ստեղծմանը, որը նշանակալիորեն կթեթևացնի բեռնափոխադրումների իրականացումը: Դա մեր երկրների գործարար համայնքի ներկայացուցիչներին կտա մեր Միության գործառնության օգտակարության իրական զգացում», - ասել է նա:

«Համակարգված տրանսպորտային քաղաքականության առումով կցանկանայի նշել, որ ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նոր ստեղծվող տրանսպորտային միջանցքների և երթուղիների ընտրության ժամանակ առաջնայնությունը նախ և առաջ պետք է տրվի նրանց, որոնք անցնում են ԵԱՏՄ երկրներով, իսկ դրանց ցանկը պետք է ձևավորվի պետությունների առաջարկների հիման վրա: Երթուղիները պետք է նպաստեն ԵԱՏՄ երկրների առավել ներգրավվածությանը տարածաշրջանային և միջազգային ենթակառուցվածքային միջանցքների և համագործակցության ծրագրերին», - ընդգծել է Հայաստանի առաջնորդը:

Նա խոսել է նաեւ ԵԱՏՄ միջազգային գործունեության թեմային: «Ամբողջ տարվա ընթացքում ինտենսիվորեն մշակվում էին Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Դա, անկասկած, ընդլայնում է միջազգային ներգրավվածության հնարավորությունները և բարձրացնում ԵԱՏՄ դերը միջազգային հարթակում:

Կցանկանայի առանձին անդրադառնալ Իրանի հետ ԵԱՏՄ համագործակցության հարցին: Իրանի Նախագահ Ռոհանիի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը:

Մասնավորապես, ներկայացվել են փոխշահավետ համագործակցության այն լայն հնարավորությունները, որոնք կբացվեն մեր երկրների և Իրանի տնտեսավարող սուբյեկտների համար: Իրանի Նախագահն իր հետաքրքրվածությունը հայտնեց ԵԱՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ձևավորմանը: Հայաստանը ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը:

Միաժամանակ, մենք քննարկել ենք Պարսից Ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ծրագրերը: Հայաստանը՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամը, շեշտադրում է կատարում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման վրա, այդ թվում՝ ներկայումս իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման շնորհիվ, որը ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների համար հարմարավետ և անվտանգ հարթակ կստեղծի դեպի Պարսից ծով, այնուհետև Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար», - եզրափակել է նա:


Загрузка...

Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net