ԶԼՄ-ները կազմել են 2016-ի ամենաոճային տղամարդկանց ցանկը (լուսանկարներ)
The Hollywood Reporter պարբերականը հրապարակել է անցնող տարվա ամենաոճային տղամարդկանց վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է քանթրի ոճի ամերիկացի երաժիշտ և կատարող Սեմ Հանթը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, երկրորդ տեղում է հայտնվել ամերիկացի ռեփեր Ուիզ Խալիֆան, ով հայտնի է Wiz Khalifa կեղծանվամբ: Առաջատար եռյակը եզրափակել է բրիտանացի ռոք երաժիշտ Ջեյմս Բեյը:
Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև երգիչ Ֆարել Ուիլյամսը, դերասաններ Թոմ Հարդին, Թոմ Հիդլսթոնը, Ջոել Էդգերթոնը, Քրիս Փայնը և Ռայան Գոսլինգը: Տասնյակը եզրափակում է բասկետբոլիստ Դուեյն Ուեյդը:
Սեմ Հանթ
Ուիզ Խալիֆա
Ջեյմս Բեյ
Թոմ Հարդի
Թոմ Հիդլսթոն
Ջոել Էդգերթոն
Քրիս Փայն
Ռայան Գոսլինգ
Դուեյն Ուեյդ