ՌԴ Առաջին ալիքի եթերում փայլուն ելույթ ունեցած 6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանը ներկայացրել է իր սիրած երգերն ու լեզուները (տեսանյութ)
Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում փայլուն ելույթ ունեցած 6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով հանդիսատեսին հիացրել էր ֆենոմենալ հիշողությամբ և մի շարք լեզուների իմացությամբ, հաղորդման ավարտին խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի Champs Elysées երգը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը:
Ինչպես նշում է երեխայի հայրը, Ալեքսանդրը լավ է հասկանում անգերեն և ֆրանսերեն, իսկ փոքրիկի խոսքով` ամենից բարդ լեզուն կորեերենն է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ռուսական «Բոլորից լավը» (Лучше всех!) հաղորդման շրջանակներում 6-ամյա փոքրիկը տարբեր երգեր էր կատարել անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն, կորեերեն և վրացերեն լեզուներով և հիացրել «Համլետի» արտասանությամբ:
Տեսանյութը՝այստեղ։