Մարգարետ Գորման. առաջին «Միսս Ամերիկա»-ի կյանքը` ֆոտոշարքով (լուսանկարներ)
1921 թվականին Մարգարետ Գորմանը 16 տարեկան դպրոցական է եղել, երբ նրա լուսանկարը հայտնվել է Washington Herald թերթի ժողովրդականության մրցույթում, ինչի արդյունքում նա դարձել է եզրափակիչ անցած վեց մասնակիցներից մեկը և վերջիվերջո արժանացել «Միսս Վաշինգտոն» մրցանակին:
Vintage Everyday-ը գրում է, որ «Միսս Վաշինգտոն» մրցանակն իր մեջ ներառել է ճանապարհորդություն դեպի Ատլանտիկ Սիթի` որպես քաղաքի ամենամյա գեղեցկության մրցույթի պատվավոր հյուր: Այնտեղ Մարգարետը դարձել է բազմության ֆավորիտը և արժանացել «Միջքաղաքային գեղեցկուհի» և «ԱՄՆ-ի ամենագեղեցիկ լողացող աղջիկ» մրցանակներին:
Կայքը գրում է, որ այնուհետև Մարգարետն իր ուսումը շարունակելու նպատակով վերադարձել է դպրոց, իսկ հաջորդ տարի կրկին ուղևորվել Ատլանտիկ Սիթի` իր տիտղոսները պաշտպանելու համար: Սակայն 1922 թվականի «Միսս Վաշինգտոն» մրցանակին արժանացել է մեկ այլ աղջիկ, և գեղեցկության մրցույթի կազմակերպիչները միավորել են աղջկա նախորդ երկու մրցանակները և շնորհել նրան «Միսս Ամերիկա» կոչումը: